Հասանելի դասընթացներ

Դասընթացի նպատակն է` ուսանողին սովորեցնել տրանսպորտային թունելների և մետրոպոլիտենի դասակարգումները, երկայնական և լայնական պրոֆիլների տարրե­րը, գեոդեզիական և ինժեներա-երկրաբանական հետազոտու­թյուններին ներկայացվող պա­հանջները, լեռնային ճնշման որոշման և թունելային երեսարկների կոնստրուկ­ցիան­ների նախագծման սկզբունքները, ինչպես նաև տրանսպորտային թունելների և մետրո­պոլիտենի շինարարության տեխնոլոգիայի և կազմակերպման առանձնա­հատկու­թյունները:


Դասընթացի նպատակն է ծանոթացնել ուսանողներին գրունտների շինարարական հատկությունների գնահատման ժամանակակից մեթոդներին և եղանակներին, հիմ­նա­տա­կի գրունտների կրողունակությանը, գրունտի զանգվածի և նրա վրա կառուցված կոնստրուկցիաների կայունությանը, հենապատերի վրա գրունտի ճնշման հաշվարկ­մանը:

 


Դասընթացում դիտարկվում են գեոդեզիական ժամանակակից սարքերի տեսակների, տեխնիկական լուծումների, կառուցվածքների, շահագործման, ստուգումների, աշխատանքի, ուղղումների, նկարագրման, չափման մեթոդների, հիմնախնդիրների, և դրանց վերլուծության, մոդելավորման և տեղեկատվության արտացոլման ուսումնասիրության վերաբերյալ հարցերը:



Դասընթացի նպատակն է զարգացնել ուսանողի լեզվամտածողությունը, նպաստել խոսքի մշակույթի զարգացմանը, նախադրյալներ ստեղծել մասնագիտական գիտելիքները վարժ արտահայտելու համար։

Դասընթացում դիտարկվում են ընդհանուր գիտելիքներ ժամանակակից հայոց լեզվից՝ քերականությունից, ոճագիտությունից, տերմինագիտությունից, խոսքի մշակույթից։

Դասընթացը սովորեցնում է ավտոճանապարհների նախագծման հիմնական սկզբունքները՝ հաշվի առնելով ՀՀ -ում գործող <<Ավտոմոբիլային ճանապարհներ>> ՀՀՇՆ IV-11.02.02-99 շինարարական նորմը: Ծրագրով նախատեսված է երեք կիսամյակ:

Անգլերենի դասընթացի նպատակն է ապահովել դպրոցում ձեռք բերված գիտելիքների կրկնությունը, վարժեցնել որոշ խոսակցական հմտություններ, ծանոթացնել մասնագիտական տարրական բառացանկի և քերականական առանձնահատկությունների հետ, վարժեցնել օտար լեզվի նյութերով ինքնուրույն աշխատելու սովորություն:

Դասընթացի նպատակն է ուսանողներին ներկայացնել լեզվի էության, գործառության ու զարգացման հիմնական օրինաչափությունները, հնչյունական, բառային, ձևաբանական և շարահյուսական համակարգերի ընդհանուր առանձնա­հատկու­թյունները, դասակարգման հիմնական սկզբունքները: Բացի այդ դասընթացի նպատակն է նաև սովորեցնել հրաժարվել ոչ գրական բառերի կիրառությունից, կարողանալ խոսքը շարահյուսորեն անսխալ կառուցել, ամրապնդել ինքնուրույն  աշխատելու, որոնելու հմտությունները:

Շինարարական մեխանիկան կառուցվածքներն ըստ ամրության, կոշտության և կայունության հաշվարկելու մեթոդների մասին գիտություն է։

Դասընթացի նպատակն է ուսանողին ծանոթացնել կառույցների և միջավայրի գեղարվեստական արտահայտչականության նշանակության, ծավալատարածական հորին­վածքի ճակատային, ծավալային և խորատարածական լուծումների հիմնական տեսակների, միջոցների, հատկանիշների և օրինաչափությունների հետ, որոնք կօգնեն ապագա ճարտարապետին հետագա նախագծային աշխատանքներում հորինվածքային խնդիրների լուծման համար:

Դասընթացի նպատակն է ուսումնասիրել նոր արդյունավետ արհեստական, իննո­վա­ցիոն, ինչպես նաև ավան­դա­կան, բազմադարյան պատմություն ունեցող նյութերը, նրանց կազմության, կառուց­վածքի և հատկությունների կապը, դրանց փոփոխու­թյուն­ները՝ պայմանավորված տարբեր ազդե­ցու­թյուններով, ինչպես նաև ժամանակակից առա­ջադեմ տեխնոլոգիաները, որոնք հնարավո­րու­թյուն կտան ապագա մասնագետին տեխնիկապես նպատակահարմար և տնտե­սապես արդյունա­վետ ու գրագետ կիրառել նյութերը ինքնատիպ կոմպոզիցիոն և ոճային լուծումներ իրականաց­նելիս, ինչպես նաև առարկայական միջավայրի նախագծման և միջավայրի տարրերի կոնստրուկ­տա­վորման գործընթացում:

Դասընթացի նպատակն է ձևավորել առաջադեմ տեխնոլոգիական գիտելիքներով օժտված ապագա տեխնոլոգներ: 

Առանց կապակցող նյութերի հնարավոր չէ կառուցել արդյունաբերական, բնակելի ու հասարակական կառույցներ, կամուրջներ, թունելներ և այլ շինություններ: Դրանցում կապակցող նյութերը կատարում են առանձին տարրերի միացման դեր կամ կազմում են շինության բաղադրիչ մասը նաև կիրառվում են դրանց պատրաստման տեխնոլոգիայում: Ուստի դասընթացի խնդիրն է ուսանողներին մատուցել կապակցող նյութերի արտադրության տեխնոլոգիական հիմունքների վերաբերյալ տեսական գիտելիքներ:

Դասընթացի նպատակն է ուսանողին սովորեցնել ճանապարհային պատվածքների համար միջազգային գործընթացում ընդունված պատվածքների տիպերը, անվային բեռնվածքները, անցումային գործա­կիցները, ոչ կոշտ և կոշտ ճանապարհային պատվածքների համար միջազգային նախագծային գործընթացում ընդունված մեթոդ­ները և նրանց իրականացման մանրամասները:


Ուսումնասիրում է իդեալական առաձգական և պլաստիկ մարմիններում լարումների, դեֆորմացիաների և տեղափոխությունների դաշտերի փոփոխման օրինաչափությունները, կախված մարմնի նյութական կետերի կոորդինատներից, արտաքին ազդեցություններից, ժամանակից, մարմնի ամրացման պայմաններից և նյութի հատկություններից: 

Դասընթացում դիտարկվում են ավտոմոբիլային ճանապարհների շահագործման համակարգի, ճանապարհի վիճակի գնահատման հետ կապված հիմնախնդիրները, որոնք վերաբերվում են  ավտոճանապարհների  շահագործման բնագավառին:


Դասընթացը նախատեսված է անգլերենի տարրական գիտելիքներ ձեռք բերելու համար: Դասընթացի հիմնական նպատակն է ուսանողներին տալ անգլերենի հիմնական գիտելիքներ՝ միաժամանակ զարգացնելով խոսելու, գրելու, լսելու և կարդալու լեզվական չորս հմտությունները, ինչպես նաև ապահովել լեզվական հիմք հետագա մասնագիտական անգլերենի խորացման և ընկալման համար:Դասաժամերը բացառապես գործնական են և ինտերակտիվ:  


Մենք ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, որ անկախ մեր ցանկությունից փոփոխությունները հետևում են մեզ ամեն քայլափոխի: Շուկայական հարաբերությունների պայմաններում ցանկացած կառավարչի համար անհրաժեշտ է մենեջմենթի իմացությունը՝ ճիշտ ժամանակին կողմոնորոշվելու, որոշումներ ընդունելու և իհարկե սպասվող փոփոխությունների կանխատեսման և ընդհանրապես գործընթացների կառավարման համար:


Դասընթացի նպատակն է ուսանողներին տալ ժամանակակից պատկերացում քիմիա առարկայի մասին` որպես ճշգրիտ գիտություն ատոմամոլեկուլային տեսության, տարրերի պարբերական համակարգի, քիմիական կապերի,  քիմիական ռեակցիաների, թերմոդինամիկայի օրենքների, քիմիական կինետիկայի, անօրգանական կապակցող նյութերի, շինարարությունում օգտագործվող օրգա­նական նյութերի, բետոնի կոռոզիայի վերաբերյալ:


Դասընթացի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել և զարգացնել տնտեսագիտական և մարքեթինգային մտածողությունը, տրամաբանելու , վերլուծելու , գնահատելու կարողությունները ,  մասնագիտական հմտությունները ;դիտարկել մարքեթինգի կատեգորյաները; կոնցեպցյաները;մարքեթինգի կառավարման գործընթացները; հետազոտությունների և տեղեկատվական համակարքերը; մարքեթինգային միջավայրերը; գնագոյացման հիմնախնդիրները ; ապրանքաշարժը ; միջազգային մարքեթինգի հիմնախնդիրները; վերլուծության ժամանակակից մեթոդները PEST, SNW,SWOT

Աշխատանքի էկոնոմիկան տնտեսագիտության ինքնուրույն ճյուղերից է, որն ուսումնասիրում է առանձնահատուկ շուկայի գործունեությունը, որտեղ ապրանքի դերում հանդես է  գալիս աշխատուժը. Բոլոր ժամանակներում, յուրաքանչյուր տիպի տնտեսության մեջ աշխատանքը միշտ մնում է որպես արտադրական գործոն։ Ֆիրմաների համար աշխատանքը դիտարկվում է որպես արտադրական գործոն, իսկ աշխատուժի համար՝ գոյության միջոց։  Աշխատանքի էկոնոմիկայի մեթոդաբանությունը կիրառվում է պետական ​​միջոցառումների  մշակման ժամանակ, որոնք ուղղված են աշխատանքի շուկայի գործընթացների կարգավորմանը։

 


Հիդրավլիկան գիտություն է, որն ուսումնասիրում է հեղուկի հավասարակշռության և շարժման օրենքները: Ինչպես նաև մշակում մեթոդներ այդ օրենքների ինժեներական կիրառությունների համար:


Դասընթացի նպատակն է ուսանողներին փոխանցել հայրենական և օտարերկրյա ձեռնարկությունների կառուցվածքային, տնտեսագիտական, վարչարարական, սոցիալական, իրավական, ֆինանսական հիմնահարցերին վերաբերող գիտելիքներ, հմտություններ և կարողություններ այն ծավալով, որը կապահովի նրանց արդյունավետ մասնագիտական գործունեությունը ապագայում և/կամ ուսումնառության մյուս փուլում:

Դասընթացի նպատակն է սովորողներին փոխանցել գիտելիքներ և հմտություններ կազմակերպություններում առավել արժեքավոր ակտիվների՝ մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարման, մարդկանց նպատակաուղղված աշխատանքային գործունեության ընթացքում նրանց միջև ծագած աշխատանքային հարաբերությունների, գործարար նպատակների իրականացման, ինչպես նաև կառավարման գործիքների կիրառման միջոցով աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու վերաբերյալ:


Դասընթացի նպատակն է մագիստրատուրայի ուսանողներին հաղորդել հիմնավոր և կայուն գիտելիք­ներ կոմպլեքս փոփոխականի ֆունկցիաների տեսության և մաթեմատիկական ֆիզի­կայի հավասարումների մեթոդների վերաբերյալ և նրանց մոտ զարգացնել հմտու­թյուն­ներ արդյունավետ կիրառելու այդ մեթոդները մասնագիտական ճարտարագիտական խնդիրներում, ինչպես նաև զարգացնել վերլուծական մաթեմա­տի­կա­կան ընդունակությունները:


Դասընթացը նախատեսված է լեզվական նոր հմտությունների ձևավորման համար, ինչպես նաև  ձևավորված լեզվական մակարդակի առավել զարգացման, խորացման համար:  

իդրոլոգիա և հիդրոմետրիա դասընթացը նախատեսված է Շինարարության և Քաղաքային տնտեսության ֆակուլտետների ուսանողներին բնակավայրերի գետային համակարգերի, հիդրոլոգիական հաշվարկներ կատարելու, չափումներ կատարելու մեթոդների և գործիքների ու սարքավորումներ վերաբերյալ ուսուցանելու նպատակով:

Դասընթացի նպատակն է ծանոթացնել ուսանողներին ճարտարապետության և դի­զայնի զարգացման հիմնական փուլերի, ոճերի և ուղղությունների, առավել հայտնի կիրառական արվեստի վարպետների, դիզայներների, ճարտարապետների ստեղծա­գործու­­­թյունների հետ, պատկերացում տալ դիզայնի զարգացման ուղղությունների մասին, ինչպես նաև ձևավորել ապագա մասնագետների մոտ արվեստի կոորդինացնող դերի գիտակցումը:


Դասընթացի նպատակն է` ուսանողներին ծանոթացնել նյութերի դիմադրության հիմունքներին, նյութերի ֆիզիկամեխանիկական բնութագրերին, դրանց որոշման մեթոդներին, մարմնի կետում լարվածադեֆորմացիոն վիճակներին, լարումների և դեֆորմացիաների որոշման մեթոդներին: Ուսանողներին սովորեցնել կառուցվածքների տարրերի հաշվարկների հիմնական հիմունքներին, ըստ ամրության, կոշտության և կայունության, և պատրաստել մասնագետներ, ովքեր կկարողանան ստեղծել ժամանակակից կառուցվածքներ` տեխնիկայի բոլոր ճյուղերում:

Դասընթացի նպատակն է՝ ուսանողներին փոխանցել նախագծի կառավարման ոլորտին վերաբերող ժամանակակից տեսական և կիրառական գիտելիքներ և հմտություններ այն ծավալով և բովանդակությամբ, որը համապատասխանում է ՀՀ Ազգային որակավորումների շրջանակով մագիստրոսի աստիճան ձեռք բերող ուսանողներին ներկայացվող պահանջներին և որը կապահովի նրանց արդյունավետ մասնագիտական գործունեությունը ապագայում և/կամ ուսումնառության մյուս փուլում:



Դասընթացի նպատակն է ուսանողին սովորեցնել կամուրջների պահպանման համակարգը, կամուրջների վրա շահագործական սարքավորումները, կամուրջների հետազոտման եղանակները, կամուրջների շահագործման և վերականգման դասական և նորագույն տեխնոլոգիաները:


Դասընթացում դիտարկվում են թռիչքարանների տարրերի, թռիչքային գոտու ինժեներական կառուցվածքների, թռիչքարանների թռիչքուղիների չափսերի որոշման, թռիչքարանների և գրունտային մակերևույթի ուղղաձիգ հատակագծման, թռիչքարանների արհեստական պատվածքի նախագծման հիմնախնդիրները, որոնք վերաբերվում են  օդանավանավայանների թռիչքարանների նախագծման  բնագավառին:

Դասընթացի նպատակնև խնդիրներն են է ուսանողներին ծանոթացնել ժամանակակից շինարարությունում լայն կիրառում ունեցող երկաթբետոնե, մետաղե, փայտե և քարե կոնստրուկցիաների նախագծման սկզբունքներին, ինչպես նաև գիտելիքներ տալ կոնստրուկցիաների հաշվարկային մեթոդների վերաբերյալ:

Դասընթացի նպատակն է հանգամանորեն ուսումնասիրել

  • նախագծի կառավարման ոլորտի սահմանումները, առանձնահատկությունները,
  • ժամանակակից նախագծային կառավարման մեթոդական հիմունքները,
  • նախագծի կառավարման արդյունավետության գնահատման մեթոդները,
  • նախագծի պլանավորման և կառավարման սկզբունքները,
  • նախագծի կառավարման կենսափուլը և շինարարության ոլորտում նախագծերի կառավարման հիմնահարցերը,
  • շինարարական նախագծերի իրականացման առանձնահատկությունները
  • կառուցապատման ընթացակարգերը և այլն։





Դասընթացի նպատակն է ուսանողին տալ հողային կադաստրի, դրա նպատակի, խնդիրների և գործունեության ոլորտների, հողերի գնահատման, գրանցման, հաշվառման ձևերի, հողային օրենսդրության, հողակադաստրային տեղեկատվության հավաքման, մշակման, վերլուծման, անհրաժեշտ տեղեկատվական բազայի կազմման, տեղեկատվության տրամադրման վերաբերյալ գիտելիքներ:

Դասընթացում դիտարկվում են հողային կադաստրի տվյալների ստացման, մշակման և վերլուծության ՀՀ հողային ֆոնդը, ՀՀ-ում գործող իրավունքի տեսակները, դրանց  պետական գրանցումը, գրանցման առանձնահատկությունները, գրանցման և գրանցման մերժման հիմքերը, գրանցման հիմնական փաստաթղթերը, կադաստրի վարման առանձնահատկություններն ու հիմնախնդիրները, որոնք անմիջականորեն վերաբերվում են հողային և քաղաքային կադաստրի բնագավառին:



Դասընթացի նպատակն է ուսանողին ծանոթացնել գեոդեզիական ժամանակակից սարքավորումներին, որոնք արագորեն ինտեգրվել են և շարունակում են ինտեգրվել արտադրության և հետազոտական գործընթացներին: Դասընթացի ընթացքում ուսանողները ծանոթանում են գրեթե բոլոր արդի տեխնոլոգիաները: Առանձնակի ուշադրություն է դարձվում թվային նիվելիրներին, էլեկտրոնային տախեոմետրերին, գլոբալ նավիգացիոն արբանյակային համակարգերին, լազերային սկաներներին և անօդաչու թռչող սարքերին:


Դասընթացի նպատակն է՝ ծանոթացնել ուսանողներին գրունտների տեսակներին, նրանց ֆիզիկամեխանիկական հատկություններին, գրունտների լարվածադեֆորմացիոն վիճակներին, լարումների և նստվածքների որոշման մեթոդներին, գրունտների վրա սկզմբնական և սահմանային ճնշումների որոշմանը, հիմքերի տեսակներին և դրանց հաշվարկմանը մեթոդներին  և այլ հարցերին:

Դասընթացի նպատակն է հանգամանորեն ուսումնասիրել երկրաչափական օպտի­կայի հիմնական դրույթները, ինտերֆերենցիայի, դիֆրակցիայի, ինչպես նաև լույսի մո­դուլ­ման երևույթները, օպտիկական համակարգերի լուծելիության ընդունակությունը, օպտիկական համակարգերի հաշվարկման կարգը, գազային և կիսահաղորդչային լա­զեր­ների կառուցվածքը, առանձնահատկությունները և աշխատանքը, շրջանաձև և ուղղա­գիծ բևեռացված լույսի ստացումը և կիրառությունը գեոդեզիական սարքերում, ծանո­թանալ գեոդեզական սարքերում կիրառվող օպտիկական դետալերին, օպտիկա­կան համակարգի աբերացիաներին:


Դասընթացի նպատակն է ծանոթացնել ուսանողներին տարբեր նշանակության շենքերի և շինությունների ներ­քին միկրոկլիմայական պայմաններն ապահովող ինժեներական համակար­գերի դերի, նշանակության, կառուցվածքային առանձնահատկությունների հետ,  ապահովել գիտելիքներ ջերմագազամատակարարման և օդափոխության (ՋԳՄՕ) համակարգերի նախագծման, ջերմատեխնիկական հիմնական բնութագրերի հաշվարկման դրույթների վերաբերյալ,    պարզաբանել ՋԳՄՕ համակարգերի տեղադրման և շահագործման առանձնա­հատ­կությունները։


Դասընթացում դիտարկվում են թռիչքարանների տարրերի, թռիչքային գոտու ինժեներական կառուցվածքների, թռիչքարանների թռիչքուղիների չափսերի որոշման, թռիչքարանների և գրունտային մակերևույթի ուղղաձիգ հատակագծման, թռիչքարանների արհեստական պատվածքի նախագծման հիմնախնդիրները, որոնք վերաբերվում են  օդանավանավայանների թռիչքարանների նախագծման  բնագավառին:


Դասընթացի նպատակն է ուսանողին սովորեցնել բարդ պայմաններում ավտո­ճա­նա­պարհների նախագծման առանձնահատկությունները, քաղաքային փողոցների, այդ թվում նաև տրանսպորտային հանգույցների, լեռնային ճանապարհների նախա­գծման առանձնահատկությունները, ինչպես նաև ծանոթացնել ճանապարհի աշխա­տանքի հուսալիության և անվտանգության մեծացման համար իրականացվող մի շարք միջոցառումներին:


Դասընթացի նպատակն է ուսանողներին ներկայացնել հարկային համակարգի կառուցվածքը, սոցիալ-տնտեսական նշանակությունը, հիմնական գործառույթներն ու սկզբունքները, հարկային բեռը միկրոմակարդակում և մակրոմակարդակում և նրա ազդեցությունը տնտեսության վրա: Ինչպես նաև ձևավորել գիտելիքներ հարկային համակարգի արդյունավետության բարձրացման, հարկային վարչարարության հիմնահարցերի վերաբերյալ, որը կնպաստի նրանց մասնագիտական նոր որակների զարգացմանը:


Դասընթացի հիմնական նպատակն է սովորողներին ներկայացնել Երկրատեղեկատվական համակարգերի կիրառության հնարավորությունները և ուղիները, ծանոթացնել ԱՏՀ-ում օգտագործվող հիմնական գործիքակազմին։ 


Դասընթացի նպատակն է ուսանողներին ծանոթացնել ժամանակակից շինարարությու­նում ամենաշատ կիրառում ունեցող շինարարական կոնստրուկցիաների հաշվարկի և նա­խագծման սկզբունքներին, ամբողջ աշխարհում տարածում գտած հաշվարկի սահմանային վիճակների մեթոդի:

Դասընթացի նպատակն է ձևավորել գիտելիքներ լոգիստիկա առարկայի վերաբերյալ, ներկայացնել լոգիստիկայի մեթոդոլոգիական հիմքերը, հիմնական հայեցակարգերը և արդի լոգիստիկական մոտեցումներն ու մոդելները: Ինչպես նաև զարգացնել հմտություն ինքնուրույն կազմելու արդյունավետ և մրցակցային լոգիստիկական համակարգեր և շղթաներ տարբեր կազմակերպությունների բիզնես գործունեությունների համար, հաշվարկել տվյալ մոդելների կիրառման ֆինանսական հոսքերը և հիմնավորել ֆինանսական հաշվետվությունների արդյունավետությունը: Դասընթացում դիտարկվում են տնտեսության տարբեր բնագավառների կազմակերպությունների ապրանքաշարժի և նյութատեխնիկական մատակարարմանը վերաբերող հիմնախնդիրներ:


Դասընթացի նպատակն է  ուսանողի մոտ ձևավորել անշարժ գույքի(ԱԳ) գնահատման մեթոդների և սկզբունքների վերաբերյալ գիտելիքներ: Դասընթացի ուսումնասիրման արդյունքում ուսանողը կկարողանա կատարել անշարժ գույքի շուկայական արժեքի գնահատում՝ անշարժ գույքի արժեքի որոշման տարբեր եղանակներով, ինչպես նաև կատարել բարդ տոկոսի հաշվարկ և դիսկոնտավորում:

Դասընթացի նպատակն է ուսանողներին ծանոթացնել տնտեսագիտության հիմունքներին, գլխավոր հասկացություններին, ծանոթացնել շուկայի ֆունկցիաների և գործիքների հետ ,փողի ծագման պատմությանն ու ժամանակակից ֆունկցիաներին: Դասընթացի շրջանակում ուսումնասիրվում են հիմնախնդիրները, որոնք վերաբերվում են տնտեսական հարաբերություններին ու մարդկանց արտադրական ու անձնական պահանջմունքներին, առաջարկին ու պահանջարկին, դրանց հավասարակշռությանը և այլն::

Դասընթացի նպատակն է գնահատել ձեռներեցության առանձնահատկությունները, ինչը ենթադրում է  բիզնես էթիկայի, ձեռնարկության տնտեսական հիմունքների, բնութագրերի, բիզնեսի մոդելավորման հիմնական գործընթացների, ինչպես նաև գործարար միջավայրի և գործընկերային հարաբերությունների վերաբերյալ գիտելիքների և հմտությունների զարգացում:


Դասընթացի նպատակն է արտադրության էկոնոմիկայի բնագավառում գիտելիքների , ինչպես նաև շինարարական արտադրության կազմակերպման, կառավարման համակարգի առանձնահատկությունների, շինարարության աշխատանքային ցիկլերի, հոսքային և ոչ հոսքային մեթոդների,  շինարտադրության օրացույցային պլանավորման, ցանցային գրաֆիկների վերաբերյալ կիրառական հմտությունների տրամադրումը:

Դասընթացի նպատակն է ուսանողին սովորեցնել ճանապարհաշինությունում կիրառվող գրունտների միջազգային դասակարգումները և հիմնական ֆիզիկա­մե­խա­նի­կա­կան հատկությունները, հիմնատակի գրունտների խտացման հիմունքները, ճանա­պար­հային պատվածքներում կիրառվող քարային նյութերին ներկայացվող պա­հանջնե­րը և փորձարկումները, բիտումների հատկությունները, փորձարկումները, բիտումների մոդիֆիկացիան, բիտումային էմուլսիաների հատկությունները, փորձար­կումները, ժա­մա­նակակից ճանապարհաշինությունում կիրառվող ասֆալտբետոնային խառնուրդնե­րի հատկությունները և փորձարկումների մեթոդները, ասֆալտբետոնային խառնուրդ­ների նախագծման հիմունքները, ժամանակակից ճանապարհաշինական տեխնոլոգիա­նե­րի կիրառման սկզբունքները և փորձը, ասֆալտբետոնային խառնուրդ­ների պատ­րաստման միջազգային պրակտիկայում ընդունված տեխնոլոգիական գործընթացները:


Դասընթացի նպատակն է` անշարժ գույքի գնահատման մեթոդաբանության վրա կառուցված դասավանդումը` զարգացնելու և որակական նոր հարթության վրա բարձրացնելու ուսանողների գնահատման կարողությունները և հմտությունները:


Դասընթացի նպատակն է ուսանողներին սովորեցնել ավտոմոբիլային ճանա­պարհների շինարարությունում օգտագործվող հողային պաստառի գրունտների շի­նա­րա­րական հատկությունները և դասակարգումները, հողային աշխատանքների կա­տար­ման մեխանիզմ­ները և նրանց կիրառման ոլորտները, արտադրողականու­թյունները, շի­նա­րարության տեխնո­լոգիան, որակի հսկման սկզբունքները, օգտա­գործվող նյութերին ներ­կայացվող պահանջ­ները, ավտոմոբի­լային ճանապարհների պատվածք­ների ծած­կերի և հիմքերի կառուցման, մեխա­նիզմ­ների ընտրության, շինարարության տեխ­նո­լո­գիայի, որակի հսկման սկզբունք­ները, ասֆալտբետոնային գործարանների սար­քավորումները և տեխնոլոգիական պրոցեսները:

Դասնթացում նկարագրվում է տրանսպորտային միասնական համակարգի էության, տրանսպորտի տեսակների առանձնահատկությունները և նրանց աշխատանքների կոորդինացումը:

Դասընթացի նպատակն է ուսանողների մոտ ձևավորել ընդհանուր գիտելիքներ բնապահպանության և բնապահպանական ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ կարգավորելու հասարակության և բնության փոխհարաբերության ժամանակ առաջացած խնդիրները:

Դասընթացի նպատակն և խնդիրներն են է ուսանողներին ծանոթացնել ժամանակակից շինարարությունում լայն կիրառում ունեցող երկաթբետոնե, մետաղե, փայտե և քարե կոնստրուկցիաների նախագծման սկզբունքներին, ինչպես նաև գիտելիքներ տալ կոնստրուկցիաների հաշվարկային մեթոդների վերաբերյալ: Ծանոթացնել կառույցների հատվածքների ամրության և կոշտության գաղափարի հետ, ինչի շնորհիվ կարելի է ապահովել շենքերի և կառուցվածքների հուսալի աշխատանքը շահագործման ու հատուկ բեռնվածքների՝ երկրաշարժերի, պայթյունների, հրդեհների և այլն, ազդեցության դեպքում և վերջին հաշվով ապահովել մարդկանց անվտանգությունը, որը տվյալ մասնագիտության հիմնական խնդիրն է:

Դասընթացի նպատակն է ուսանողներին փոխանցել տեսական և գործնական գի­տե­­­լիք­­ներորոնք անհրաժեշտ են շենքերի և շինությունների պատող կոնստրուկ­ցիա­­ների ջերմաֆիզիկական հատկությունների ուսումնասիրմանդրանց համապա­տաս­խան բնու­թագ­րերի հաշվարկման և գնահատման համար:


Դասընթացի նպատակն է ծանոթացնել ուսանողներին երկաթբետոնե կոնստրուկցիաների աշխատանքի առանձնահատկություններին, ինչպես նաև գիտելիքներ տալ դրանց կիրառման ոլորտներին մասին:

Դասընթացում դիտարկվում են արդյունաբերական և քաղաքացիական շենքերի և կառույցների երկաթբետոնե կոնստրուկցիաներով կրող համակարգերի նախագծման հիմնախնդիրները, որոնք վերաբերում են ՀՀ-ի և տարածաշրջանի արդի շինարարության բնագավառին:

Դասընթացը ներառում է հետազոտությունների մի շարք որակական մեթոդների մանրամասն ներկայացում, մասնավորապես, խորքային հարցազրույցներ, ֆոկուս խմբեր, փաստաթղթերի վերլուծություն և այլ: Դասընթացը թույլ կտա ուսանողներին ձեռք բերել պրակտիկ հմտություններ որակական մեթոդների կիրառման գործում:

Դասընթացի նպատակն է.

  • ուսանողի մոտ ձևավորել գիտելիքներ էլեկտրահա­մա­կար­գը կազմող տարրերի՝ էլեկտրակայանների, տրանսֆորմատորային ենթակայանների, հաղորդալարերի, չափիչ սարքերի և պաշտպանիչ սարքերի վերաբերյալ,
  • ուսանողներին ծանոթացնել ժամանակակից շինարարական հրապարակների էլեկտրամատակարարման առանձնահատկություններին, նորակառույց շենքերի և շինությունների էլեկտրամատակարարման, էլեկտրական շղթաները կազմող էլ. սարքավորումների առանձնահատկություններին, էլեկտրական ցանցերի շա­հա­գործ­­ման, էլեկտրաէներգիայի տնտեսման հարցերին:


Դասընթացի նպատակն է ուսանողներին տալ համապատասխան գիտելիքներ ինչպես բնակավայրի ընդհանուր, այնպես էլ տարբեր նշանակության շենքերի ջրամատակարարման ու ջրահեռացման վերաբերյալ:



Դասընթացի նպատակն է ուսանողներին ծանոթացնել ֆիզիկական երևույթների օրինաչափություններին, օրենքներին և տեսությանը, որը կնպաստի սովորողների ընդու­նա­կությունների հետագա բացահայտմանն ու զարգացմանը, նրանց աշ­խար­հայացքի և անձի  ձևավորմանը, ճանաչողական ունակությունների և տրամաբանական մտածողության զարգացմանը, հարակից առարկաների։


Դասընթացի նպատակն է ձևավորել ուսանողների մոտ ունակություններ, իրա­կա­նացնելու տարբեր նշանակության շենքերի համար ընդհանուր փոխանակային օդա­փոխության նախագծեր, կատարել տեսական հաշվարկներ: Ծանոթացնել ժա­մա­նա­կակից օդափո­խու­­­թյան համակարգերին, նրանց տեսական հիմունքներին և նա­խագծ­ման տեխնի­կային: Ձեռք բերելով գիտելիքներ և ուսումնասիրելով ժամանակա­կից օդափո­խու­թյան համա­կար­գերը, ապագա շինարար-ինժեներները հնարավորու­թյուն կստանան պլա­նավորել և իրա­կա­նացնել միջոցառումներ՝ վառելիքաէներգետիկ ռե­սուրս­ների խնայողության, շրջակա միջավայրի պաշտպանության, ինչպես նաև շենքերի ջեր­մա­յին արդյունավետության բարձ­րացման համար:



Դասընթացի նպատակն է ծանոթացնել ուսանողներին բետոնի և ամրանային պողպատի, ինչպես նաև երկաթբետոնի հիմնական ֆիզիկամեխանիկական հատկությունների ու երկաթբետոնի դիմադրության տեսության փորձարարական հիմունքների հետ: Բացի այդ, գիտելիքներ տալ երկաթբետոնե կոնստրուկցիաների աշխատանքի և հաշվարկի առանձնահատկությունների վերաբերյալ դրանց ծռման, սեղմման, ձգման ու ոլորման աշխատելու պայմաններում:

Շինարդյունաբերության ձեռնակությունների նախագծման հիմունքների հիմնական դրույթների լուսաբանում՝ տեխնոլոգիական սխեմաների մշակում, աշխատանքային ռեժիմի ու սարքավորումների ընտրություն և հաշվարկ, տեխնիկատնտեսական հիմնավորում: 

Դասընթացում դիտարկվելու են շինարարական նյութերի արտադրության տեխնոլոգիաները, դրանց հատկությունները և կիրառման ոլորտները։

Դասընթացի նպատակն է ուսանողին սովորեցնել կամուրջների պահպանման համակարգը, կամուրջների վրա շահագործական սարքավորումները, կամուրջների հետազոտման եղանակները, կամուրջների շահագործման և վերականգման դասական և նորագույն տեխնոլոգիաները:


Դասընթացի նպատակն է ուսանողներին պարզաբանել բիզնես-պլանավորման էությունը, հիմնավորել դրա անհրաժեշտությունը ձեռնարկատիրական գործունեություն սկսելու և արդյունավետ կառավարելու համար, ինչպես նաև տալ ոլորտի տեսական և գործնական գիտելիքներ՝ արժեքավոր առաջարկ ձևակերպելու և բիզնես մոդել մշակելու համար: